• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

ԻՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

03 նոյեմբերի, 2021

Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ 2021 թ․ նոյեմբերի 3-ին Մաշտոցյան Մատենադարանում մեկնարկել են Իրանի մշակույթի օրերին նվիրված միջոցառումները։ Մամուլի ասուլիսում Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և Իրանի Իսլամական Հանրապետության Մշակույթի Կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային ներկայացրել են  առաջիկայում իրականացվելիք ծրագրերը։ Ասուլիսին մասնակցել է նաև ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած իրանական ձեռագրերի վերականգնման առաջատար մասնագետ Համիդ Մալեքյանը ։

Հայ-իրանական քաղաքական, պատմական ու մշակութային առնչությունները գալիս են հազարամյակների խորքից: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են հարյուրավոր պարսկերեն ձեռագրեր և վավերագրեր, որոնք առավել ակնառու են դարձնում երկու ժողովուրդների դարավոր կապերը: Իրանական հավաքածուն ոչ միայն ամենահարուստներից է Մատենադարանի օտարալեզու ձեռագրերի շարքում, այլև գտնվում է ուսումնասիրման և վերականգնման աշխատանքների առաջնահերթությունների շարքում:

Այս միջոցառումների շարքում Մատենադարանը նախաձեռնել է նաև «Ղաջարական դարաշրջանի ձեռագրակազմերի վերականգնման» տեսական և գործնական դասընթացներ:

Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներից էր նաև 2021 թ․ նոյեմբերի 25-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցած Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.դ. Քրիստինե Կոստիկյանի «Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» գրքի շնորհանդեսը և Իրանի Ղաջարական դարաշրջանի մշակույթին նվիրված ցուցադրության  բացումը։ Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են  Մատենադարանում առկա Ղաջարական դարաշրջանի նկարազարդ ձեռագրեր, հրովարտակներ, այդ ժամանակաշրջանին բնորոշ ինքնատիպ կազմեր և Իրանի Նասեր  Էդ-Դին շահի անձնական լուսանկարիչ Իրանում գեղարվեստական լուսանկարչության հիմնադիր Անթուան Սևրուգինի գործերը։ Առաջին անգամ ցուցադրվել են արվեստաբան, Մատենադարանի ավագ գիտաշխատող, ցուցահանդեսի համադրող Իվեթ Թաջարյանի անձնական հավաքածուից դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, գործվածքներ և տարազ։

 

 

https://m.youtube.com/watch?v=OflVmltaRMM#bottom-sheet

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: